Թուրքիայում 51,6 մլն մարդ ապրում է սովի շեմից ներքև. զեկույց

Լուրեր

12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) Աղքատության գրասենյակի զեկույցի համաձայն՝ Թուրքիայում 51,6 միլիոն մարդ ապրում է սովի շեմից ներքև, գրում է Turkish Minute-ը:

Թուրքական արհմիությունների կոնֆեդերացիայի 2023 թվականի հունիսի տվյալները ցույց են տալիս, որ սովի շեմը, որը ներառում է այն գումարը, որը չորս հոգանոց ընտանիքը պետք է ծախսի սննդի հիմնական ծախսերի վրա, պետք է լինի 10,373 լիրա (386 դոլար):

Հրապարակված զեկույցը բացահայտում է Թուրքիայի խորացող տնտեսական ճգնաժամի ազդեցությունը բնակչության վրա։ Դրա համաձայն՝ Թուրքիայի բնակչության 98 տոկոսը կամ 83 միլիոն մարդ ապրում է  աղքատության շեմից ցածր, մինչդեռ 51,6 միլիոնը (60,4 տոկոս)՝ սովի շեմից ցածր: Աղքատության շեմը, որը ներառում է նաև չորս հոգանոց ընտանիքի վարձակալության և կոմունալ ծախսերը, կազմում է 33,789 լիրա (1,257 դոլար):

Ուսումնասիրությունը նաև մեջբերել է ՄԱԿ-ի 2023 թվականի Կայուն զարգացման նպատակների զեկույցի տվյալները՝ կապված երկրորդ նպատակի՝ «Զրոյական սովի» հետ, և ասվում է, որ Թուրքիայում թերսնման մակարդակը 2,5 տոկոս է, մինչդեռ 5 տարեկանից փոքր երեխաների մոտ թերսնման տարածվածությունը կազմում է 5,5 տոկոս։

Ժողովրդահանրապետական ​​կուսակցության զեկույցն անդրադարձել է նաև HungerMap-ին՝ Սովի քարտեզին, որը 2022 թվականի հունիսին պարզել էր, որ 14,8 միլիոն մարդ Թուրքիայում սննդի անբավարար սպառման խնդիր ունի: Այն ներառում էր  նաև երկու «հրատապ հանձնարարականներ»՝ ուղղված Թուրքիայի իրավիճակը դեպի լավը փոխելուն։

«Անվճար սննդի ծրագիրը պետք է հրատապ նախաձեռնել կրթության բոլոր մակարդակներում։ Մայրական սննդի աջակցության փաթեթի ծրագիրը պետք է ընդլայնվի»,- ասվում է CHP-ի գրասենյակի զեկույցում։

Վերջին մի քանի տարիներին Թուրքիան տառապում է վատթարացող տնտեսությունից, բարձր գնաճից և գործազրկությունից, ինչպես նաև մարդու իրավունքների վատ վիճակից: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սխալ տնտեսական քաղաքականությունը վերընտրությունից հետո փորձում է շտկել։

Էմմա Չոբանյան