ՀՀ-ի ներքին չվերթների կարգավորման նախագիծ է մշակվել․ Երևան-Կապան-Երևան փորձնական չվերթ է նախատեսվում  

Լուրեր

06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  նախագիծ է մշակել, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում  ներքին չվերթները պետք է կարգավորվեն։  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» օրենքի նախագծի մշակման հիմք է հադիսացել փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը:

Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ նախատեսվող կարգավորումը կնպաստի ավիատոմսերի ցածր սակագների սահմանմանը և Հայաստանի մարզերում օդային փոխադրումների կազմակերպման զարգացմանը: Ինչպես նաև իրականացվում են աշխատանքներ պետության այլ օդանավակայանների վերագործարկման ուղղությամբ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Factor.am-ին փոխանցեց, որ այս պահին թռիչքներ չկան, բայց ևս մեկ փորձնական թռիչք է նախատեսվում  իրականացնել դեպի Կապան որոշակի տեխնիկական ճշգրտումներից հետո։

«Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կանոնավոր չվերթներ սկսենք, բայց այս պահին աշխատանքներ են տարվում, այդ թվում՝ տեխնիկական։ Այս պահին չեմ կարող հստակ ժամկետներ նշել։ Սակագները ևս ճշգրտման փուլում են»,- ասաց Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին արդեն իսկ իրականացվել էր փորձնական թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Կապան և հակառակ ուղղությամբ: Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք էր կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Չվերթն իրականացրած «Նովէյր» ավիաընկերությունը այժմ նախապատրաստական աշխատանքներ է կատարում կանոնավոր չվերթերի կատարման համար:

Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին: 1990-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականի մեկ մասնավոր թռիչքի: 

Անի Թամրազյան