Երբ ասել ես՝ Արցախն Ադրբեջան է, Բաքվին տվել ես անսահմանափակ հնարավորություն՝ վարվի, ինչպես ուզի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի ՌԴ-ն կարողանա հայտարարել դրանց ամբողջական գրավման մասին․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
Բոլորը

Արցախում հումանիտար իրավիճակի և անելիքների մասին այսօր զրուցել ենք ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։

-Պարո՛ն Աբրահամյան, հիմա ի՞նչ իրավիճակ է Արցախում։

-Հենց սկզբից պետք է արձանագրենք, որ հումանիտար իրավիճակը քաղաքական ծանր ճգնաժամի հետևանքն է, որն այդպիսի դրսևորում է ստացել։ Բայց իրականության մեջ խնդիրը ոչ միայն հումանիտար է։ Որովհետև երբ խոսվում է Արցախի ադրբեջանացման մասին կամ ավելի պարզ ասած՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին, ապա հասկանալի է, որ խնդիրը ավելի խորքային և ծանր է։

Եթե անդրադառնանք զուտ հումանիտար իրավիճակին, ապա Արցախում վառելիքի գրեթե լիակատար բացակայությունից ամբողջողվին Արցախը կանգնած է։ Նույնիսկ այն պարագայում, որ կան որոշակի ցորենի կամ ալյուրի պաշարներ, հաց արտադրող փռերից խանութներ հացը պարզապես չի հասնում։ Կամ եթե, օրինակ, գյուղական վայրերում կա որոշակի սեզոնով պայմանավորված բերք, դա ևս հնարավոր չի լինում հասցնել քաղաք։

-Գիտեք, որ շատ են մարդիկ, որոնք ուզում են ինչ-որ բան անել, բայց շատ չեն հնարավորությունները, մարդիկ չգիտեն՝ ինչով օգնեն։

-Այս պահին մեր ողբերգությունների հիմքում հայաստանյան իշխանությունն է։ Եկեք պարզ խոսենք․ խնդիրն այն չէ, որ ես ներկայացնում եմ ընդդիմությունը և բարձրացնում եմ իշխանության փոփոխության հարցը։ Զուտ մանևրի, ճկունության տեսանկյունից, երբ Հայաստանի իշխանությունը, շեշտեմ՝ դա Հայաստանի իշխանությունն է, Հայաստանը չէ․․․ երբ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, տարբեր իշխանական դեմքեր հայտարարում են, որ Արցախում ապրող մարդիկ Ադրբեջանի կազմում հայկական համայնքում ապրող մարդիկ են և այլն, այդ պարագայում Ադրբեջանն ասում է՝ ձեր ի՞նչ գործն է, թե ես իմ համայնքի հետ ինչպես եմ հարաբերվում։

Երբ դու ասել ես, որ նրանք հայկական համայնք են Ադրբեջանի կազմում, Ադրբեջանին տվել ես անսահմանափակ հնարավորություն, որ ինչպես ուզի, այնպես էլ վարվի։ Իսկ միջազգային դերակատարների առաքելությունը եկել և տեղավորվել է դրա մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան