Ֆրանսիան կարծում է, որ Չինաստանը ՌԴ-ին ռազմական օգնություն է տրամադրում

Լուրեր

11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Բոլորը

Ռուսաստանը կարող է ռազմական օգնություն ստանալ Չինաստանից Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էմանուել Բոնին։

Ֆրանսիացի պաշտոնյան, մասնավորապես, պատասխանել է հարցին, թե Արևմուտքը տեսե՞լ է ապացույցներ, որ Չինաստանն ինչ-որ կերպ զինում է Ռուսաստանին։

«Այո՛, կան նշաններ, որ նրանք անում են բաներ, որոնք մենք կցանկանայինք, որ չանեին»,- նշել է նա։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ արդյո՞ք Չինաստանը զենք է մատակարարում, ֆրանսիացի պաշտոնյան պատասխանել է. «Դե՝ ռազմական սարքավորում, որքան մեզ հայտնի է, զգալի ռազմական հզորություններ է մատակարարում Ռուսաստանին»:

Ֆրանսիացի պաշտոնյաները ամերիկյան հեռուստաալիքներից մեկին տված մեկնաբանությունում, նշել են, որ Բոնն ակնարկում է ինչպես երկակի օգտագործման տեխնոլոգիաները, այնպես էլ ոչ մահաբեր օգնությունը՝ սաղավարտների և զրահաբաճկոնների մատակարարումը:

«Ամենից շատ մեզ անհրաժեշտ է, որպեսզի Չինաստանը ձեռնպահ մնա։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի նրանք հասկանան, որ Ուկրաինան գլոբալ մասշտաբների հակամարտություն է, և որ մենք չենք կարող Ուկրաինային առաջարկել պարտվել՝ սկզբունքային նկատառումներից ելնելով, ինչպես նաև չափազանց օպերատիվ հանդիսացող նկատառումներից ելնելով։ Եվ այն, ինչ մեզ համար Ուկրաինայում դրված է խաղաքարտի վրա, շատ ավելի մեծ է։ Խոսքն աշխարհում կայունության մասին է»,-ընդգծել է Բոնը։

Չինաստանը չպետք է զենք մատակարարի և տնտեսական աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին, եզրափակել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականը։