Մի տուն՝ երեք արև․ Վարսենիկը՝ դուստրերի ու կարծրատիպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
Բոլորը

Սևանա լճի հարավային մասում՝ Ծովակ գյուղում, մեծ ու համերաշխ մի ընտանիքում, ինչպես մայրը՝ Վարսենիկն է բնութագրում` մեծանում են երեք արևներ՝ երեք աղջիկներ։

Տարրական դասարանների ուսուցչուհի Վարսենիկ Բարեղամյանը 11 տարի առաջ է ամուսնացել և Դվինից տեղափոխվել Ծովակ։ Նա սիրով մեզ հյուրընկալում է տանը, որտեղ բնակվում են ամուսնու ծնողների հետ։

Փոքրիկ Արևիկը տնամերձ այգուց 3 ելակ է քաղում ու ասում՝ «Ես եմ, Արփին ու Անին»։ 9-ամյա աղջիկը, որն առանց աչքը թարթելու հավաքում է ռուբիկ-կուբիկն ու այդ ընթացքում հասցնում է որոշ հարցերում օգնել մայրիկին, ավագ դուստրն է։

Արփին՝ տան երկրորդ արևը, 7 տարեկան է։ Նրա ցածր ձայնն ու քնքշությունը, կարծես, հանգստություն ու խաղաղություն են բերում տուն։

3 տարեկան Անին, որի անունը, ի տարբերություն քույրերի, կապ չունի «արև» բառի հետ, նույն կերպ ջերմացնում է տունը։

Գյուղում երեխաների ժամանցի հիմնական վայրն իրենց այգին է։ Բակային խաղերին լրացնելու են գալիս նաև պարի և նկարչության դասերը, որոնց հաճախում են ավագ քույրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սեդա Առաքելյան

Նյութը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։