Սենատոր Բոբ Մենենդեսը դեռևս դեմ է Թուրքիային F-16 վաճառելուն՝ չնայած Անկարայի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին աջակցությանը

Լուրեր

24.02.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել հեղինակավոր մրցաշարում
24.02.2026 | 12:28
«Բուդյո-Գլիմտի» մարզիչ․ Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, բայց նրա խաղի ինտենսիվությունը շատ բարձր է
24.02.2026 | 12:19
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:17
2 նախագահ, մեկ վարչապետ, մեկ պատգամավոր և այլք․ ովքեր 2025-ին հայտնվեցին ամբաստանյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:11
Երկրաշարժ՝ Մասիսից ոչ հեռու // ՔՊ-ական պատգամավորը դատի է տվել քաղաքագետին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 12:05
Պատերազմի 4-րդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև է ժամանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:55
Իրանում Սուրեն Պապիկյանը հանդիպել է իր պաշտոնակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.02.2026 | 11:49
Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք․ ՊԵԿ
24.02.2026 | 11:37
«ԱԶ Ալկմար» – «Նոա» հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը սպառվել են
24.02.2026 | 11:33
Եկեղեցին ասում է՝ օտարումն ընդհանրապես արգելեք․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:24
Այս նախագիծը որևէ խնդիր չի լուծում Հայ առաքելական եկեղեցու ժառանգության հատվածում․ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:15
Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները չեն կարող պատվիրակվել մեքենաներին․ Հայաստանն ընդգծում է՝ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի․ Միրզոյան
24.02.2026 | 11:10
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 10:50
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը դատի է տվել քաղաքագետին ֆեյսբուքյան գրառման համար
24.02.2026 | 10:37
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում իր առարկությունը։ Այս մասին գրում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով Defense News-ին։

Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մասին խոսակցությունները, որոնք մինչ այժմ մնում են անորոշ որոշ ամերիկացի սենատորների հակազդեցության պատճառով, քանի որ Թուրքիան խոչընդոտում էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հայտի վավերացումը, վերսկսվեցին այն բանից հետո, երբ Թուրքիան կանաչ լույս վառեց Շվեդիայի համար։

Թուրքիայի քայլից հետո ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենը, հայտնել էին վարչակազմի պատրաստակամությունը՝ վաճառել Թուրքիային F-16 կործանիչներ, եթե այն ստանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը։

Այնուամենայնիվ, դեմոկրատ Մենենդեսը հայտարարել է, որ շարունակելու է օգտագործել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ վաճառքն արգելափակելու համար:

«Ես միշտ ասել եմ, որ Շվեդիայի վավերացումը, որը, բնականաբար, պետք է տեղի ունենա, այն պարտադիր պայմանը չէ, թե ինչու ես կվերացնեմ F-16-ների վաճառքի նկատմամբ արգելքը»,- ասել է սենատորը՝ նշելով, որ ավելի մեծ խնդիրներ կան։

Անցյալ շաբաթ Մենենդեսը Reuters-ին ասել էր, որ եթե Բայդենի վարչակազմն «ուղի գտնի՝ ապահովելու, որ Թուրքիայի ագրեսիան իր հարևանների դեմ, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում լուռ էր, դադարեցվի, հիանալի կլինի, բայց պետք է լինի մշտական ​​իրականություն»: Նա նաև ասել էր, որ պետք է ճանապարհ լինի «Հունաստանի անվտանգությունն ամրապնդելու» և «երաշխիքներ ապագա գործողությունների համար»:

Հավելեք, որ Թուրքիան 2021 թվականի հոկտեմբերին դիմել է՝ գնելու Lockheed Martin ընկերության 40 միավոր F-16 կործանիչ և մոտ 80 արդիականացման սարք՝ իր գործող ռազմական ինքնաթիռների համար։

Էմմա Չոբանյան