Բորելը ՌԴ-ին մեղադրել է համաշխարհային պարենային ճգնաժամ ստեղծելու մեջ
Քաղաքականություն
20.07.2023 | 18:27Ռուսաստանը պատասխանատվություն կկրի լայնամասշտաբ համաշխարհային ճգնաժամի համար, որն առաջացել է պարենամթերքի մատակարարման խափանումների պատչառով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նա մեկնաբանությամբ է հանդես եկել Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրին մասնակցությունը դադարեցնելու մասին Կրեմլի հայտարարությունից հետո, գրում է VOA-ն։
«Մենք արդեն գիտենք, որ դա կհանգեցնի զանգվածային, հսկայական պարենային ճգնաժամի աշխարհում»,- ասել է Բորելը լրագրողներին ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը մեկնելուց առաջ:
Բորելը նաև մեղադրել է Ռուսաստանին Օդեսայի ամբարների վրա կանխամտածված հարձակման համար, ինչը, ըստ նրա, ավելի կսրի պարենային ճգնաժամը:
Տաթև Ֆռանգյան