Ռուսական անձնակազմը հեռացել է Ստամբուլի համակարգման կենտրոնից՝ հացահատիկի գործարքից Մոսկվայի դուրս գալուց հետո

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հացահատիկային գործարքից դուրս գալուց հետո Մոսկվայի նոր քայլը ռուսական անձնակազմի դուրսբերումն է Ստամբուլում գտնվող Հացահատիկի նախաձեռնության համակարգման կենտրոնից։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել են Թուրքիայի անվտանգության աղբյուրները։

Հարցին՝ դրական տրամադրվածություն կա՞ հացահատիկային գործարքի վերագործարկման համար, թուրքական անվտանգության աղբյուրները պատասխանել են. «Մենք կողմ ենք, որ այս համաձայնագիրն իր ներկայիս կարգավիճակով շարունակվի քառակողմ ձևով: Մենք շարունակում ենք մեր նախաձեռնություններն ու ջանքերն այս առումով: Քանի դեռ նախաձեռնությունները շարունակվում են, մենք կապահովենք, որ Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը գործի բավարար անձնակազմով»:

Ստամբուլի համակարգման կենտրոնում ռուս անձնակազմի վիճակի մասին հարցին ի պատասխանել էլ՝ աղբյուրները նշել են. «Ռուսական անձնակազմը լքել է կենտրոնը»։

Նշենք, որ հացահատիկային գործարքի ժամկետը լրացել է հուլիսի 17-ին, և Մոսկվան հրաժարվում է երկրաձգել այն։ Կրեմլից հայտնել են գործարքից դուրս գալու մասին։

Սևծովյան  հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։ Ստորագրումից ի վեր գործարքն արդեն մի քանի անգամ երկարաձգվել էր։

Էմմա Չոբանյան