Ղրղզստանի իշխանությունները հետաքննություն են սկսել ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով

Լուրեր

16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

Ղրղզստանի իշխանություններն ու պետական ընկերությունները չեն խախտել Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները։ Այս մասին ասված է երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Նման դեպքերը ստուգելու համար Ղրղզստանի հատուկ ծառայությունները հետաքննություն են սկսել՝ «նպատակ ունենալով բացահայտել և դադարեցնել մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների նման գործունեությունը, որոնք, հնարավոր է, ներգրավված են դրանում, համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով», գրում է Կոմերսանտը։

«Մենք կարող ենք հաստատապես ասել, որ ո՛չ Ղրղզստանը, ո՛չ էլ որևէ պետական կառույց և ընկերություն ներգրավված չեն ռեժիմի խախտման մեջ՝ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների սահմանափակումները կատարելու համար»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, կոմիտեն հնարավոր է համարել, որ պատժամիջոցները կարող էին խախտվել մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների կողմից, որոնք չգիտեն, թե ով է հանդիսանում իրենց մատակարարած ապրանքների վերջնական սպառողը և օգտագործողը։

Հիշեցնենք, որ երեկ The Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները ծրագրում են պատժամիջոցներ կիրառել Ղրղզստանից ընկերությունների և անհատների դեմ՝ Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակումների խախտման պատճառով։

Նույն օրը Ղրղզստանը խստացրել է երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողությունը։ Դրանից հետո նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կզարգացնի համագործակցությունը Ղրղզստանի հետ՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին։

Տաթև Ֆռանգյան