Միքայել Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը՝  Արա Մինասյանը և մայրը՝ Արմինե Հասրաթյանը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ինչպես Factor.am-ը տեղեկանում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքէջից, վարչությունն Արա Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Ըստ հայտարարության՝ Մինասյանը և կինը պետք է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանան հուլիսի 25-ին՝ ժամը 11։00-ին՝ ուսումնասիրության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։ 

Արա Մինասյանը դեռևս 2018 թվականից երեք դրվագով ներգրավված է որպես մեղադրյալ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու գործով, իսկ 2022թ. դեկտեմբերին Քննչական կոմիտեի կողմից հարուցված նոր քրեական հետապնդմամբ․ Մինասյանը մեղադրվում է 2014-2018թթ-ի ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով 416 մլն դրամը հափշտակելու մեջ։ 

Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, նա 2018 թվականից հետախուզման մեջ է:  Նշենք, որ Արա Մինասյանի մյուս որդին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան