Պարսից ծոցի երկրներ այցերի ընթացքում Էրդողանին ուղեկցում է թուրքական մասնավոր ռազմականացված ընկերության տնօրենը, թեև Թուրքիայի նախագահը հերքում է դրա հետ կապերը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապեր ունեցող SADAT International Defense Consultancy ընկերության գործադիր տնօրենը նրան ուղեկցում է Պարսից ծոցի երկրներ շրջագայության ընթացքում։ Անցյալ տարի Էրդողանը հերքել էր, որ կապ ունի ընկերության հետ։

SADAT-ը Թուրքիայի առաջին ռազմականացված խորհրդատվական ընկերությունն է, հիմնադրվել է Էրդողանի նախկին օգնական Ադնան Թանրըվերդիի և 23 պաշտոնաթող զինվորականների կողմից 2012 թվականի փետրվարի 28-ին: Ընկերության գործադիր տնօրենը Թանրըվերդիի որդին է՝ Մելիհ Թանրըվերդին:

Թանրըվերդին մասնակցել է Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEİK) և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների միջև կայացած գործարար համաժողովին՝ այդ երկիր Էրդողանի այցի շրջանակում։

«Թուրքիա-Սաուդյան Արաբիա բիզնես ֆորումի հանդիպումները դեռ շարունակվում են»,- գրել է նա թվիթերյան իր էջում և լուսանկարներ հրապարակել միջոցառումից։

Էրդողանի Կատար և ԱՄԷ այցի շրջանակում ևս նա եղել է թուրքական գործարար պատվիրակության կազմում։ Այս մասին ևս վկայում են Թանրըվերդիի թվիթերյան գրառումները։

Դեռևս 2022 թվականի մայիսին գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ SADAT-ը մեղավոր կլինի, եթե սպառնա 2023 թվականի ընտրությունների անվտանգությանը։

«SADAT-ը ռազմականացված կազմակերպություն է։ Նրանք նախկինում եղել են Էրդողանի խորհրդականները։ Այս կազմակերպությունը նաև պատրաստում է մարդկանց ոչ սովորական պատերազմի, դիվերսիաների, արշավանքների, ավերածությունների, սպանությունների և ահաբեկչության համար: Դա կազմակերպություն է, որը պատրաստում է ահաբեկիչներին»,- ասել էր նա։

Այս հայտարարություններից օրեր անց Էրդողանը հերքել էր ընկերության հետ իր կապերը։ Ընկերությունն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է գրավել ԱՄՆ-ի պնդումների պատճառով, որ նա մարզում է սիրիացիների, որոնք այնուհետև ուղարկվում են աջակցելու թուրքամետ ուժերին պատերազմական գոտիներում, ինչպիսին է Լիբիան:

2021 թվականի հունիսին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը մերժել էին  SADAT-ի հակասական գործունեությունը հետաքննելու՝ խորհրդարանի միջնորդությունը։

Այս ընկերության շուրջ քննարկումները վերջերս սկսեցին թուրքական տիրույթում ավելի ակտիվանալ, երբ ՌԴ-ում ռուսական մասնավոր ռազմական «Վագներ» խմբավորումը Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ հունիսի 24-ին  ապստամբության փորձ ձեռնարկեց՝ շարժվելով դեպի մայրաքաղաք Մոսկվա։ Այս ամենին արձագանքել էր նաև Քըլըչդարօղլուն։

«Հուսով եմ, որ Ռուսաստանում տեղի ունեցածը դաս կլինի, քանի որ ռուսական «Վագները» Թուրքիայի SADAT-ն է։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք թույլ չենք տա որևէ կիսառազմական կառույցի գործունեություն, որը ժողովրդի թշնամին է»,- գրել էր թուրքական ընդդիմության առաջնորդը թվիթերյան իր էջում։

Էմմա Չոբանյան