Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի քննության արդյունքում 2023թ. վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 9 մլրդ 600 մլն դրամի վնաս

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերով նախաքննությունն ավարտված և ընթացիկ քրեական վարույթներով պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:

ՔԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, մասնավորապես, 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության վարչությունում (մի մասով՝ նաև ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում) քննվող վարույթներով իրականացված բազմածավալ վարութային և այլ ապացուցողական գործողությունների, այդ շրջանակներում համապատասխան տնտեսվարող սուբյեկտների հետ իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել պետությանը պատճառված շուրջ 9.690.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նշված վերականգնման զգալի մասը տեղի է ունեցել երկու ոլորտներում սխեմատիկ բնույթ կրող, տևականորեն կատարված հանցավոր մեխանիզմների բացահայտման արդյունքում։ Մասնավորապես, նշված գույքային վնասից 4.036.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է հատուկ էլեկտրոնային սերվերային համակարգին համակցված առևտրային ծրագրի ապահովման միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու բազմադրվագ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում։ Իսկ 2.335.000.000 ՀՀ դրամ գումարը վերականգնվել է ավտոներկրման և իրացման /արտահանման/ գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ քննվող քրեական վարույթների շրջանակներում:

Եվս շուրջ 3.800.000.000 ՀՀ դրամ, ըստ էության, գտնվում է վերականգնման փուլում՝ հաշվի առնելով, որ հանցավոր գործունեության արդյունքում գոյացած իբրև թե պետության կողմից տնտեսավարողին վճարման ենթակա ընդհանուր նշված չափով ԱԱՀ-ի դեբետագրված գումարները, վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված տվյալների հիման վրա համապատասխան ստուգումների արդյունքում գտնվում են զրոյացման փուլում։