«Արտաշատ» հուշարձանի տարածքից օտարված և սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Լուրեր

14.09.2026 | 14:30
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Արարատի մարզի Լուսառատ համայնքում գտնվող քաղաքատեղի «Արտաշատ» հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից 2006 թ. օտարված և սեփականաշնորհված 6,0 հեկտար մակերեսով հողամասերի նկատմամբ ՀՀ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հանրության գերակա շահ (ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 841-Ն որոշում): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությունից։

Դրա համաձայն՝ ՀՀ կառավարության նոր որոշումը նպաստելու է պատմական մայրաքաղաքի տարածքի միավորմանը՝ հնարավորություն տալով այն օգտագործել իր սկզբնական և մշակութային նշանակությամբ: Կապահովվեն պատմական մայրաքաղաքի գիտական, կրթական ու ճանաչողական նպատակներով օգտագործումը, հուշարձանի պատմամշակութային արժեքի նախնական տեսքի պահպանման և հնագիտական հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու խնամքը։

Ներկայում ընթանում են միջոցառումներ՝ տարածքի գնահատման և փոխհատուցման համար տրամադրվելիք գումարների ճշտման ուղղությամբ: Այս գործընթացից հետո հնարավոր կլինի փոխել հողի նպատակային նշանակությունը՝ հանրության գերակա շահ ճանաչված հատվածները ևս արգելոցի սահմաններում ընդգրկելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 418-Ն որոշմամբ ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը: Պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցն ընդգրկում է 5.85195 հա տարածք:

Արգելոցի տարածքն ամբողջացնելու համար իրականացվում են նաև այլ աշխատանքներ, մասնավորապես՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվերով չափագրվում է քաղաքատեղի «Արտաշատ» մայրաքաղաք-հնավայրի ամբողջ տարածքը։