Թբիլիսիում Լեհաստանի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Լեհաստանի դեսպան Մարիուշ Մաշկևիչը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ լեհ բժշկի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, ով փորձել է կլինիկայից գաղտնի հանել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անալիզները, գրում է Interpressnews-ը։

«Լեհաստանի դեսպանին սպասում են արտաքին գործերի նախարարությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրացական լրատվականը տեղեկացնում է, որ դեսպանն արդեն լքել է ԱԳՆ-ն և մամուլին ոչ մի մեկնաբանություն չի տվել։

Ավելի վաղ Վրաստանի Արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիի առողջությամբ զբաղվաղ լեհ բժիշկներից մեկին մեղադրել էր քաղաքական գործչի անալիզները գաղտնի դուրս բերելու փորձի մեջ։ Բժիշկը թղթով փաթաթված փորձանմուշը թաքցրել էր  կոշիկների մեջ և փորձել գաղտնի դուրս բերել Թբիլիսիի Vivamed մասնավոր կլինիկայի տարածքից։

Հուլիսի 14-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները փաստաթուղթ են ընդունել՝ կոչ անելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ներում շնորհել Սաակաշվիլիին՝ հաշվի առնելով նրա ֆիզիկական ծանր վիճակը։

Սաակաշվիլին կալանավորվել է Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերին. նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ 2022 թվականի մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նախկին նախագահը տեղափոխվել է Թբիլիսիի մասնավոր կլինիկա, որտեղ էլ մնում է մինչ օրս։

Տաթև Ֆռանգյան