Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում ձևական ճոխ կյանքի հետ ասոցացվող տեսանյութեր տարածելուց զերծ մնալ
Քաղաքականություն
16.07.2023 | 21:53Այս ծանր պայմաններում դժվարությամբ կազմակերպվող փոքրաքանակ մասնակցությամբ միջոցառումները ադրբեջանական քարոզչամեքենան գործիք է դարձնում՝ միջազգային տարբեր կառույցներին մոլորեցնելու կամ ապակողմնորոշելու համար, որ բլոկադա ու հումանիտար ճգնաժամ չկա: Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Հարսանիքների ու այլ սիրուն միջոցառումների տեսանյութերը ոգևորող են, ցույց են տալիս ուժ ու կամք, բայց խնդրում եմ ձևական ճոխ կյանքի հետ ասոցացվող տեսանյութերը տարածելուց զերծ մնալ»,- նշել է օմբուդսմենը։