Քոչարյանի ամբողջ ընտանիքը ծանուցվել է օգոստոսի 1-ին Դատախազություն ներկայանալու համար

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամներն արդեն ծանուցվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Դատախազություն ներկայանալու համար։ Factor.am-ը պարզեց, որ Ռոբերտ Քոչարյանը, կինը՝ Բելլա Քոչարյանը, որդին՝ Սեդրակ Քոչարյանը, որդու կինը՝ Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, կրտսեր որդու կինը՝ Սիրանուշ Քոչարյանը (Սիրուշո), դուստրը՝ Գայանե Քոչարյանը, փեսան՝ Վիգեն Չատինյանը պետք է Դատախազություն ներկայանան օգոստոսի 1-ին։

ՀՀ Գլխավոր դատախազությունը հուլիսի 14-ին էր տեղեկացրել, որ նախնական արդյունքներով՝ ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման Քոչարյաններին պատկանող 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում, 2 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում, ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ, շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:

Ռոբերտ Քոչարյանը կամ նրա գրասենյակը դեռ որևէ կերպ չեն անդրադարձել ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը։

Նարեկ Կիրակոսյան