Ընդունել են, որ իրենք աշխատանք ունեն անելու՝ հումանիտար ճգնաժամը վերացնելու համար․ Արցախի պետնախարարը՝ ռուս խաղաղապահների հրամանատարության հետ հանդիպման մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Այսօր Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում խաղաղ ակցիա են իրականացրել՝ Արցախի կյանքի ճանապարհի ապաշրջափակման պահանջով։ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ներկայացնելով շարժման պահանջները, նշել է, որ Արցախի ժողովուրդը 2020 թվականի եռակողմ հայտարարության շահառուն է, և եթե դրա կետերը երեք կողմերից ոչ մեկը չի կատարում, չի նշանակում, որ դրա հետևանքներն արցախցին պետք է կրի, հաղորդում է Արցախպրեսը։

«Դրա համար ներկայացել ենք և ամբողջ Արցախի անունից ասում ենք, որ երբ Արցախը, գտնվելով շրջափակման մեջ, ամենօրյա ռեժիմով ուղղաթիռներ են թռչում, սա ընկերական, բարեկամական, գործընկերային չէ»,- շեշտել է նա։

Այնուհետև Գուրգեն Ներսիսյանն ու շարժման մի խումբ ներկայացուցիչներ հանդիպել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ։

Հանդիպումից հետո պետնախարարը հայտարարել է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Լենցովի հետ որոշվել է, որ նրանց կողմից ամենօրյա ռեժիմով ՌԴ-ին կզեկուցվի Արցախում տիրող իրավիճակը։ Ըստ նրա՝ խաղաղապահ առաքելության հրամանատարությունն ընդունում է, որ խախտվել են 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթները։

«Պարտավորվել և ընդունել են, որ իրենք աշխատանք ունեն անելու՝ հումանիտար ճգնաժամը վերացնելու համար»,- հավելել է Գուրգեն Ներսիսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Ասկերանի շրջանի բնակիչները կմնան խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրի մոտ՝ մինչև հստակ լուծումներ չտրվեն խնդրին, իսկ շարժման մասնակիցների մի մասը վերադարձել է Ստեփանակերտ, որտեղ նույնպես վրաններ են տեղադրվել, Ներսիսյանի բնորոշմամբ՝ Արցախում ստեղծված իրավիճակի կարմիր լույսը վառ պահելու և համաժողովրդական շարժումը շարունակելու նպատակով։