Դատավոր Գնել Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ

Լուրեր

16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ խնդրելով Բարձրագույն դատական խորհրդին պարտավորեցնել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեաիրավական մասնագիտացման բաժնի ցուցակ կազմելուց և/կամ հաստատելուց ձեռնպահ մնալ։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս Դատական տեղեկատվական համակարգից։

Հուլիսի 10-ին հայցադիմումը մակագրվել է դատավոր Միքայել Մելքումյանին։

Այս հայցադիմումը, ըստ էության, շարունակությունն է շուրջ երկու ամիս առաջ սկսված գործընթացի։

2023 թվականի մայիսի 2-ի որոշմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի դատավորներ Գնել Գասպարյանի, Արման Հովհաննիսյանի և Տաթևիկ Գրիգորյանի անունները հանել է Վերաքննիչ քրեական դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից։ Գնել Գասպարյանն ու Արման Հովհաննիսյանն այս որոշումն առանձին հայցադիմումներով վիճարկել են Վարչական դատարանում՝ պահանջելով ԲԴԽ-ին պարտավորեցնել մասնակիորեն վերացնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից իրենց անունը հանելու որոշումը, և որպես հետևանք՝ իրենց վերականգնել ցուցակում, իրենց համաձայնության դեպքում՝ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնել՝ իրենց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ (նախագահին առաջարկություն ներկայացնելու համար պետք է առկա լինի դատավորի համաձայնությունը):

Դատավորները նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություններ էին ներկայացրել՝ «արգելել Բարձրագույն դատական խորհրդին մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի մասով գործող կամ ձևավորվելիք ցուցակով առնվազն մեկ անձի մասով որևէ այլ անձի համաձայնություն ստանալու մասով առաջարկ ուղարկելը, իսկ առաջարկի մասով համաձայնություն ստացած լինելու դեպքում՝ արգելել առնվազն մեկ անձի մասով ՀՀ նախագահին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելը»։

Գնել Գասպարյանի այս հայցադիմումը կրկին մակագրվել էր դատավոր Միքայել Մելքումյանին։ Վերջինը որոշել էր՝

Գնել Գասպարյանին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելուն, վերջինիս կողմից համաձայնության դեպքում՝ ՀՀ նախագահին Գնել Գասպարյանին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելուն Բարձրագույն դատական խորհրդին պարտավորեցնելու պահանջի մասով ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժել:

Գնել Գասպարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի՝ վարչական ակտը մասնակի վերացնելու և հետևանքները վերացնելու պահանջների մասով ընդունել վարույթ և նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի սեպտեմբերի 6-ին։

Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժել:

Գասպարյանը մերժված մասով բողոքարկել է դատական ակտը, սակայն, փաստորեն, բացի այդ իրավական գործընթացից՝ նաև երկրորդ իրավական գործընթացն է սկսել ԲԴԽ-ի դեմ՝ արդեն պահանջելով, որ ԲԴԽ-ն ձեռնպահ մնա Վերաքննիչ դատարանում քրեաիրավական մասնագիտացման բաժնի ցուցակ կազմելուց և/կամ հաստատելուց։

Արաքս Մամուլյան