Վրաերթից հետո մարմինը թաքցրել էին դաշտում․ 4 անձ ձերբակալվել է

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Հուլիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնություն խումբը կանչով մեկնել է Հրազդան քաղաքի շուկայի հարակից տարածք, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դիակ․ տեղեկացնում են ՆԳն ոստիկանությունից։

Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերել էր տղամարդու նեխած դիակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մահացածը Հրազդան քաղաքի 54-ամյա բնակիչ Ալբերտ Մինասյանն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 2-ի ժամը 11.00-ի սահմաններում Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի հարակից պեմզաբլոկի արտադրամասում 22-ամյա հրազդանցին ամբարձիչով հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել Ալբերտ Մինասյանին: Այնուհետև տեսնելով, որ նա մահացել է, գործընկերոջ՝ հրազդանցի 23-ամյա երիտասարդի առաջարկով և մյուս երկու գործընկերների ներկայությամբ դիակը տեղափոխել էին արտադրամասի հարակից դաշտամիջյան հատված և թաքցրել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում չորս տղամարդիկ հայտնաբերվել, հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթը շարունակվում է: