ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ

Լուրեր

07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն  առաջարկներ է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ: 

Վկայակոչելով պրակտիկայում արձանագրված մի շարք խնդիրներ՝ Կազմակերպությունն առաջարկել է առևտրի և ծառայությունների ոլորտում առկա խնդիրներին տալ համակարգային լուծում և սահմանել բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև կրթական, պատմամշակութային հաստատությունների, պետական և ՏԻՄ վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքում զվարճանքի օբյեկտներին ներկայացվող պահանջները:

Ըստ այդմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկել է. 1. նախագիծը լրամշակել և սահմանել բազմաբնակարան շենքում, կամ բազմաբնակարան շենքի, բնակելի տների, կրթական, մշակութային և առողջապահական օբյեկտների հարևանությամբ գործող օբյեկտների գործունեությունից առաջացող աղմուկի թույլատրելի առավելագույն մակարդակ (թույլատրելի շեմի և չափման կարգը կարելի է քննարկել ոլորտի մասնագետների հետ); 2. սահմանել, որ բազմաբնակարան շենքում, կամ բազմաբնակարան շենքի, բնակելի տների, կրթական, մշակութային և առողջապահական օբյեկտների հարևանությամբ գործունեություն ծավալելու համար պետք է տրամադրվի թույլտվություն (թույլտվության տրամադրման կարգը սահմանել ՀՀ Կառավարության որոշմամբ); 3. սահմանել, որ շահագործման թույլտվություն կարող է տրամադրվել բացառապես այն դեպքերում՝ երբ թույլտվություն հայցող օբյեկտը պարտավորվում է տեղադրել կամ տեղադրված է ձայնամեկուսիչ համակարգ, որոնք կերաշխավորեն թույլտվություն հայցող օբյեկտի անաղմուկ աշխատանքը և կապահովեն բնակելի շենքում բնակվող անձանց իրավունքների պաշտպանությունը։ Առաջարկներն այսօր՝ 2018 թ. հուլիսի 9-ին էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացրել ենք ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին:

Մանրամասները՝ այստեղ