Կարծում եմ՝ բռնկումը կշարունակվի և ավելի շատ. անտառագետն անդրադարձավ սոճիների հիվանդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

Կարծում եմ՝ բռնկումը կշարունակվի և ավելի շատ. «Ծառահատումների վտանգ․ «Սևան» ազգային պարկի տարածքում սոճուտների անտառտնկարկներում ի հայտ եկած հիվանդությունը» թեմայով ասուլիսում այս մասին նշեց անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը։

Նշենք, որ «Սևան» ազգային պարկում հիվանդությամբ վարակված սոճու 10 000 ծառ վտանգված է, դրանք չորացման են գնում։ Սոճուտների անտառտնկարկներում խնդիրը սուր է, հիվանդությունը շատ արագ տարածվում է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խոսքը վտանգավոր հիվանդության մասին է, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։ Վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկումներ է անցկացնում մասնագետների հետ՝ փորձելով լուծումներ գտնել։ Քննարկումներին մասնակցել է նաև բնապահպանության ոլորտի փորձագետներ։
Խուրշուդյանի խոսքով՝ խնդիրը դեռ շատ տարիներ առաջ է ի հայտ եկել։ Հատկապես նկատվել է Մեղրաձորի հատվածում։ Այն ժամանակ հետազոտություններ արվել են, հատվել են ծառերը։

«Ուզում եմ ասել, որ փայտային զանգվածը վարակի աղբուր է՝ սկսած թեփից, արմատաբնակ կոճղից։ Հետևաբար՝ հատումը պետք է չափազանց զգույշ արվեր։ Այնուհետև փոքր օջախային դեպքեր հանդիպեցին, սակայն արդեն 2017 թվականին խնդիրը սրվեց։ Կրկին հետազոտություններ կատարվեցին, որոնց ես մասնակցել եմ, հայտնաբերվեցին նեմատոդներ։ Բայց պետք էր հավելյալ ուսումնասիրություն կատարվեր, ինչը չարվեց։ Հիմա բռնկման հետ գործ ունենք, ինչը կխորանա»,- նշեց փորձագետը։
նա նաև կարծիք հայտնեց, որ հրատապ միջոցների անհրաժեշտություն կա, հակառակ դեպքում կորուստները մեծ կլինեն։

«Այդ տնկարկները լոկ գեղեցկության ու անտառային տարածքները մեծացնելու համար չեն։ Դրանք ունեն բավական լուրջ ջրակարգավորիչ, հողապաշտպան գործառույթներ։ Եթե մենք կորցնում ենք սոճուտները, ապա անտառպատվածության տոկոսը բավական նվազում է։ Դա Հայաստանի համար աղետ կլինի»,- հավելեց մասնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։