ԱԺ խորհրդի 46 նիստերից մասնակցել է 8-ին․ ներկայացվեց Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցը։
Նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագագի վրա դրվում են մի շարք պարտականություններ: Մասնավորապես՝ մշտական հանձնաժողովի նախագահը մասնակցում է ԱԺ խորհրդի նիստերին: Թագուհի Թովմասյանը, սակայն, 8-րդ գումարման ԱԺ-ի գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այսպիսով ըստ էության չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները: Խորհրդի նիստերին չմասնակցելը հանգեցրել է նրան, որ հանձնաժողովը ԱԺ խորհրդի 46 նիստերից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի՝ այսպիսով զրկված լինելով ԱԺ լիագումար նիստերի օրաակարգի ձևավորմանը, ինչպես նաև խորհրդի լիազորությունների շրջանակում բազմաթիվ որոշումների կայացմանը: Սա վատթարացնող ազդեցություն է ունեցել հանձնաժողովի ընդհանուր գործունեության վրա»,- նշեց Աղազարյանը:

Թովմասյանը, ըստ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության», հետևողականորեն չմասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին, խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք և բնականոն գործունեությանը, խաթարել հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը՝ զրկելով հանձնաժողովին օրենքով իրեն վերապահված իրավունքների լիարժեք իրացումից:

«Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պսշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը: Տարբեր դրվագներում Թագուհի Թովմասյանը չի պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու արժանապատվությունը այն ոտնահարող, նվաստացնող, վիրավորանք պարունակող հայտարարություններից: Ասվածը փաստող մի շարք տեսանյութեր առկա են հրապարակային բաց աղբյուրներում»,- նշեց Աղազարյանը։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցաման մասին որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրել հանձնաժողովի նախագահի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի, միաժամանակ կմասնակցի խորհրդի նիստերին:

Աղազարյանը տեղեկացրեց, որ եթե որոշումն ընդունվի, ՔՊ-ն չի առաջադրելու թեկնածու այս հանձնաժողովի նախագահի տեղի համար, քանի որ, ըստ քվոտայի, այդ տեղը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին, հետևաբար ՔՊ-ն պատրաստակամ է դիտարկել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ցանկացած թեկնածություն:

«Պատիվ ունեմ»-ը նիստին չէր մասնակցում, իսկ ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից, երբ սկսվեց այս հարցի քննարկումը:

Մանրամասները՝ տեսանյութում։