Վրեժխնդրություն է իրականացվում. Տիգրան Աբրահամյանը՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

«Հայաստանում բռնապետական ռեժիմ կառուցելու և կայացնելու ճանապարհին կարծես թե ապօրինությունները սովորական են դարձել»,- Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս կարծիքը հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի դեմ սկսված գործընթացին՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին ՔՊ ներկայացրած նախագծին, Աբրահամյանն այն հիմնազուրկ ու չփաստարկված համարեց։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության գլխավոր շարժառիթը վրեժխնդրությունն է։

«Երկրորդ շարժառիթն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տեսանկյունից բոլոր փուլերում Թագուհի Թովմասյանն իր գործունեությամբ շատ ավելի ակտիվ է եղել, ավելի արդյունավետ, թիրախային է աշխատել` վեր հանելով բազմաթիվ խնդիրներ բոլոր ոլորտներին վերաբերող։

Թագուհի Թովմասյանը նաև բավականին մեծ աշխատանք է տանում մարդու իրավունքների համատեքստում Արցախի հարցում, հատկապես` շրջափակման շրջանակներում, ինչը նաև խնդրահարույց է իշխանության քաղաքական կուրսի տեսանկյունից»,– նշեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։