Էրդողանը համաձայնվեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսսոնի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ Էրդողանը համաձայնվել է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուլֆ Քրիստերսսոնի հետ հանդիպման արդյունքում նախագահ Էրդողանը համաձայնել է շուտափույթ փոխանցել Շվեդիայի անդամակցության արձանագրությունը Թուրքիայի Մեծ Ազգային ժողով և ապահովել վավերացումը։ Սա պատմական քայլ է, որն ավելի ուժեղ և անվտանգ է դարձնում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին»,- հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո Շվեդիան և Ֆինլանդիան ցանկություն հայտնեցին հրաժարվել չեզոք կարգավիճակից և միանալ ՆԱՏՕ-ին։ Սակայն Թուրքիան նախապայմաններ առաջադրեց այս երկրների անդամակցության դիմաց։ Տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ, Արևմուտքի երկրների լիդերները, գերազանցապես՝ Միացյալ Նահանգները, առանձնահատուկ ջանքեր գործադրեցին Սկանդինավյան երկու երկրների անդամակցության հարցով։ Եթե Ֆինլանդիան ապահովեց Թուրքիայի պահանջների կատարումը, և ամիսներ առաջ անդամակցեց դաշինքին, ապա Շվեդիայի դեպքում տևական ժամանակ չէր հաջողվում համաձայնության գալ։ Եվ ահա, Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպման նախաշեմին Թուրքիան համաձայնվեց Շվեդիայի անդամակցությանը։

Հետաքրքիր է, որ Պուտինի հետ առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունեցող Էրդողանը ոչ միայն այսպիսով նպաստեց ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի Ռուսաստանի սահմաններ, այլև օրերս Էրդողանը հայտարարեց, որ կողմ է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարին։ Ավելին, Թուրքիայի նախագահը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման արդյունքում համաձայնեց Ուկրաինային վերադարձնել Մարիուպոլի պաշտպանությանը մասնակցած Ազովի զորամիավորման հրամանատարներին՝ խախտելով Պուտինի հետ պայմանավորվածությունը։