Հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում կապրեն․ ԱՄՆ դեսպան

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

ԱՄՆ դեսպանատունն առաջին անգամ Անկախության հռչակագրի ընդունման 247-րդ տարեդարձը մայրաքաղաքից զատ նշել է նաև Գյումրիում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Տոնակատարության պատվավոր հյուր է եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետը շնորհավորել է դեսպանին, ներկաներին ու ԱՄՆ ժողովրդին տոնի առթիվ և նշել, որ ուրախ է արձանագրելու, որ նման միջոցառում անցկացվում է Շիրակի մարզկենտրոնում։

Возможно, это изображение 2 человека

«Այսօր կարևոր իրադարձություն է Գյումրիում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 247-րդ տարեդարձը նշվում է նաև մեր մարզկենտրոնում։ Հայ-ամերկյան բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, անցած տարի էլ մեծ շուքով նշեցինք մեր երկու բարեկամ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը։ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին վճռականորեն առաջ է շարժվում բարեկամական կապերը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ։ Այսօր առավոտյան հանդիպման ժամանակ արդեն առիթ ունեցել եմ ասելու, հիմա կրկին փաստում եմ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության` կարևորելով ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը»,- ասել է մարզպետը։

Возможно, это изображение 11 человек и толпа

Դեսպան Քվինը ևս անդրադարձել է հայ-ամերիկյան բարեկամությանն ու վստահություն հայտնել, որ բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում կապրեն և փաստել, որ տպավորված է Գյումրիով։

Возможно, это изображение 5 человек

 

Возможно, это изображение 3 человека и текст