Սարգիս Ստեփանյանը Փարիզի 2024թ. Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Փարիզում ընթացող Պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում հանդես գալով գնդի հրում վարժության F54-F55 դասակարգման խմբում՝ 9.78 սմ. արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականն ու Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգիր ապահովել:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Սարգիս Ստեփանյանը, ամփոփելով իր մրցելույթները, հավաստիացնում է՝ սա դեռ սկիզբն է. Պարալիմպիկ խաղերում ամեն ինչ անելու է՝ մեդալ նվաճելուն մոտենալու համար:

«Առաջին երեք մոտեցումներիս լավ հանդես չեկա. 9.17, 9.38 և 9.35 հրեցի գունդը: Արդեն մտահոգվում էի, նաև այդ օրը մի քիչ գլխացավ ունեի, մտածեցի՝ նաև դա է պատճառը: Մեզ ոգևորելու էր եկել նաև Ռոբերտ Էմմիյանը՝ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը: Մինչ այդ ասել էր՝ «Սարգիս ջան, քո անունը վանկարկելու եմ, բղավելու եմ, պետք է հաղթահարես ուղեգրի համար նվազագույն ցուցանիշը»: Բարձր, զրնգուն ձայնով կանչեց, ոգևորությունս բարձրացավ: Ու վերջին 3 մոտեցումներում գրանցեցի 9.74, 9.76 և 9.78 գրանցեցի:

Չեխիայի միջազգային մրցաշարում 9.65 էի հրել, բայց դա վարկանիշ ապահովող մրցում չէր: Փաստորեն, մոտ 15-20 օր անց թարմացրի արդյունքս, բայց սա դեռ սկիզբն է: Ամեն ինչ անելու եմ, որ մինչև Պարալիմպիկ խաղերը շատ մեծ տարբերությամբ արդյունք ունենամ այս նվազագույնից: Այսինքն, պետք է մոտենանք մեդալին: Ամեն ինչ անելու եմ, որովհետև պետք է: Պետք է երկիրը պատվով ներկայացնել»,- ասել է Սարգիս Ստեփանյանը:

Հայաստանի հավաքականը Փարիզում ընթացող Պարաաթլետիկայի աշխարհի 2023 թվականի առաջնությանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Արման Սարգսյանը, որը հանդես կգա T53 սայլակավազքում, Սմբատ Կարապետյանը՝ T54 սայլակավազք, Սարգիս Մխիթարյանը՝ F57 գնդի հրում:

Մրցավայր են մեկնել նաև թիմի ղեկավար, ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանը, անձնական մարզիչներ Արման Փիրոյանը և Գևորգ Ստեփանյանը:

Աշխարհի առաջնությունը կտևի մինչև հուլիսի 17-ը: