Վերընտրվելուց հետո Էրդողանն ակտիվացնում է դիվանագիտությունը՝ կենտրոնանալով Պարսից ծոցի երկրներից ներդրումների և Սիրիայի ուղղությամբ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը դիմակայեց ընտրությունների ամենաբարդ փորձությանը, հիմա ակտիվացնում է դիվանագիտությունը Մերձավոր Արևելքում։ Նա կենտրոնացել է Պարսից ծոցի երկրներից ներդրումների ներգրավման և Եգիպտոսի, Սիրիայի հետ հարաբերությունների կառուցման ուղղությամբ։ Այս մասին ասվում է Ֆեհիմ Թաշթեքինի՝ Al Monitor-ում հրապարակված անդրադարձում։

Նա նշում է, որ սիրիական թղթապանակը կարևոր տեղ էր գրավում երկկողմ բանակցությունների օրակարգում, երբ երեքշաբթի Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին այցելել էր Անկարա՝ Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ հանդիպումից մեկ օր անց:

Մոսկվայի միջնորդությամբ Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման՝ Անկարայի հայտը համահունչ է Հորդանանի՝ փախստականների սեփական բեռը թոթափելու, Սիրիայից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու և սահմանային անվտանգության բարելավման ջանքերին:

Մայիսին էլ Հորդանանում տեղի էր ունեցել Արաբական պետությունների լիգայի կոնտակտային խմբի հանդիպումը, որը ճանապարհ հարթեց Սիրիայի՝ Արաբական լիգա վերադարձի համար:

Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ քառակողմ բանակցություններում Սիրիայի հետ երկխոսության ժամանակ Թուրքիան պնդում է, որ փախստականների վերադարձի դյուրացումը պետք է լինի առաջնահերթություն, մինչդեռ Դամասկոսը կոչ է անում Անկարային դուրս բերել իր զորքերը Սիրիայից և դադարեցնել «ահաբեկչական» խմբավորումներին աջակցելը՝ որպես հարաբերությունների կարգավորման պայման։

Լրատվամիջոցը գրում է, որ փախստականներին վերաբնակեցնելու համար Էրդողանն առաջարկել է միջազգային ֆինանսական աջակցությամբ նոր բնակավայրեր կառուցել Սիրիայի ներսում՝ թուրքական սահմանի երկայնքով անվտանգ գոտում։ Բայց քանի որ այս գաղափարը լայն աջակցություն չի ստացել, Թուրքիան բավարարվել է թուրքական զինուժի կողմից վերահսկվող տարածքներում նոր տների կառուցմամբ՝ Կատարի և Քուվեյթի միջոցներով։ Սիրիայի հետ հարաբերություննեի կարգավորումը կարող է նպաստել նման ջանքերին Պարսից ծոցի երկրների ֆինանսավորմամբ։

Սակայն ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցները շարունակում են մնալ Սիրիայում վերակառուցման գլխավոր խոչընդոտը: Թուրքիան և Հորդանանը կարող են միավորել ուժերը հումանիտար օգնության շրջանակում՝ փորձելով լուծել փախստականների խնդիրը, որն ազդում է նաև Եվրոպայի վրա:

Արաբական երկրների, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիայի հետ տնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված Սիրիայի ջանքերն աճում են Արաբական պետությունների լիգա վերադառնալուց հետո: Առայժմ այդ ջանքերի մեծ մասը չեն կարողացել վերածվել կոնկրետ նախագծերի և արժանացել են Արևմուտքի համեմատաբար մեղմ առարկություններին:

Թաշթեքինը, մեջբերելով ընդդիմադիր Syria TV-ին, նշում է, որ Սաֆադին թուրք պաշտոնյաներին ասել է, որ Հորդանանը պատրաստ է ընդունել Աստանայի գործընթացի նման բանակցություններ՝ ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորմանը։  Բացի այդ, նա նաև առաջարկել է քննարկել Սիրիայի միջազգային մայրուղիները՝ առանցքային M4 և M5 ճանապարհները վերաբացելու մեխանիզմները: Հորդանանը փորձում է միջնորդի դեր ստանձնել Անկարայի և Դամասկոսի միջև՝ փոխարինելով ՌԴ-ին։

Հոդվածագիրը նշում է՝ սպասվում է, որ Էրդողանը, բախվելով ներքին տնտեսական ցնցումներին, առաջիկա օրերին կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Կատար․ Անկարան հուսով է ծոցի երկրներից մինչև 25 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել՝ ներառյալ սեփականաշնորհման և ձեռքբերումների միջոցով։ Էրդողանը նաև հույս ունի Սիրիայում բնակարանների կառուցման համար արաբական միջոցներ ներգրավել։

Թուրքիայի արտաքին հարաբերություններում արաբական աշխարհի աճող դիրքի ևս մեկ նշան է այն, որ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկկողմ բանակցություններ է վարել իր իրաքցի, քուվեյթցի և ալժիրցի գործընկերների հետ օրերս Բաքվում Չմիավորման շարժման հավաքի շրջանակում։

Միաժամանակ, Եգիպտոսի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը գագաթնակետին հասավ հայտարարությամբ, որ երկու երկրները դեսպաններ են նշանակել՝ լիովին վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» իշխանությունից հեռացնելու հետ կապված տասնամյա խզումից հետո: Թուրք պաշտոնյաները հայտնում են, որ Էրդողանի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ -Սիսիի հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հաշտվելով Սիսիի հետ, որին նա անվանել էր «պուտչիստ» և «մարդասպան», Էրդողանը հույս ունի թուլացնել Թուրքիայի մեկուսացումը Արևելյան Միջերկրական ծովում էներգետիկ հետախուզման իրավունքների շուրջ վեճերում:

Ամեն դեպքում, Կահիրեն շարունակում է զգուշավոր մնալ, ինչպես եղել է մերձեցման սկզբից: Չնայած դեսպանների նշանակմանը՝ նա դեռ պետք է կանաչ լույս վառի թուրքական մի շարք կառավարական կառույցների՝ Եգիպտոս վերադարձի համար։

«Արաբական կառավարությունների հետ նոր էջեր բացելով՝ Էրդողանը սովորաբար հետևում է «հաղթանակ» կարգախոսին, սակայն նրա գործողությունները, ըստ էության, շրջադարձեր են՝ Թուրքիայի տնտեսական անցքերն արաբական միջոցներով փակելու հույսով։ Նոր էջերը հակամարտության գոտիներում, ինչպիսքի են Սիրիան ու Լիբիան, նույնպես շրջադարձեր են  պահանջում»,- եզրափակում է Թաշթեքինը։

Էմմա Չոբանյան