ՔՊ-ն հանդես է եկել Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ

Լուրեր

25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ։

Որոշման նախագծի հիմնական զեկուցողն է խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Որոշման նախագծում Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մի քանի հիմնավորում է ներկայացված։ Օրինակ՝ այն, որ Թագուհի Թովմասյանն իր նախագահությամբ հանձնաժողովի նիստերից մեկի ընթացքում, ըստ նախաձեռնության հեղինակների, հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք։ Խոսքը, ամենայն հավականությամբ, վերաբերում է Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քննարկման հարցով նիստին, երբ իշխանական պատգամավորներն ու ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին։ Այդ նիստում Էդգար Ղազարյանը, խոսելով 2018 թվականի հեղափոխության մասին, այն բնութագրել էր իբրև «ադրբեջանա-թուրքական»։ Ղազարյանի ասածներից հետո Թագուհի Թովմասյանը դիմեց նրան՝ հորդորելով ներողություն խնդրել Հայաստանի քաղաքացիներից։

Ընդդիմադիրների ներկայացրած ՄԻՊ թեկնածուի այս հայտարարությունը հարուցեց իշխանական պատգամավորների զայրույթը։ ՔՊ խմբակցության քարտուղարը, դիմելով Ղազարյանին, սպառնաց կտրել բոլոր նրանց լեզուները, որոնք այդպիսի որակումներ կտան հեղափոխությանն ու քաղաքացիներին։

Հիմնավորման մեջ նաև նշվում է Թովմասյանի՝ ԱԺ խորհրդի նիստերից բացակայությունը, որը, իշխանական խմբակցության գնահատմամբ, բացասաբար է անդրադարձել հանձնաժողովի գործունեության վրա։ Թագուհի Թովմասյանը հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2021 թվականի օգոստոսին արտահերթ ընտրություններից հետո։ Ընդհանուր առմամբ, արտահերթ ընտրություններից հետո ընդդիմադիրները երեք հանձնաժողով էին նախագահում, մեկը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, երկուսը՝ «Հայաստան»։ Շուրջ մեկ տարի առաջ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը հրաժարական ներկայացրեց տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նրա այդ որոշմանը նախորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին  խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից զրկելու քվեարկությունը։

Թովմասյանն այն ժամանակ հրաժարական չներկայացրեց և այժմ միակ ընդդիմադիր պատգամավորն է, որը խորհրդարանական հանձնաժողով է ղեկավարում։

Շողիկ Գալստյան