Կանադայում դատարանը «բութ մատը վերև» էմոջին հավասարեցրել է էլեկտրոնային ստորագրությանը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադայում դատարանն ընդունել է, որ «բութ մատը վերև» էմոջին նշանակում է աշխատանքային գործարքի ընդունում և 61 հազար դոլարով տուգանել ֆերմերներին, ովքեր «բութ մատ են» դրել պայմանագրի մասին հաղորդագրությանը, բայց չեն կատարել այն։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը։

Սասկաչևան նահանգից ֆերմեր Քրիս Աչթերը չի կարողացել 2021 թվականին գնորդ Քենթ Միքլբորոին 86 տոննա կտավատ մատակարարել, ինչը վերջինիս դրդել է իրավական միջոցների դիմել։

Տղամարդը բացատրել է, որ հեռախոսով քննարկել է ֆերմերի հետ հնարավոր պայմանավորվածությունը, ապա նրան հաղորդագրությամբ ուղարկել պայմանագրի նախագիծ՝ հավելելով. «Խնդրում եմ հաստատել կտավատի պայմանագիրը»։
Ի պատասխան՝ Աչթերը «բութ մատը վերև» էմոջի է դրել։ Գնորդը մտածել է, որ ֆերմերը հավանություն է տվել պայմանագրին, սակայն կտավատը պայմանավորված ժամկետում այդպես էլ չի ստացել։

Միքլբորոն բացատրել է, որ նախկինում արդեն պայմանագրեր է կնքել Աչթերի հետ SMS հաղորդագրությունների միջոցով։ Միաժամանակ, Աչթերը պնդում է, որ էմոջին «ուղղակի հաստատում է, որ նա ստացել է պայմանագիրը», բայց չի նշանակում, որ համաձայնել է պայմանագրի պայմաններին։

Դատավորը գնորդի օգտին որոշում է կայացրել և տուգանել է ֆերմերին։ Նա հիմնվել է Dictionary.com-ի էմոջիների սահմանման վրա, որտեղ նշվում է, որ «բութ մատը վերև» էմոջին օգտագործվում է համաձայնություն, հավանություն կամ խրախուսում արտահայտելու համար:

Տաթև Ֆռանգյան