ԵՄ-ն և Նոր Զելանդիան պայմանավորվել են ազատ առևտրի գոտու շուրջ

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Եվրամիության և Նոր Զելանդիայի ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել փոխադարձ ազատ առևտրի, ինչպես նաև Horizon Europe ծրագրին Նոր Զելանդիայի մասնակցության մասին, որի շրջանակներում ԵՄ-ն ներդրումներ է կատարում տարբեր հետազոտություններում։ Փաստաթղթի ստորագրումը համատեղ ելույթում մեկնաբանել են Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ համաձայնագրերի ստորագրումը թույլ կտա 30 տոկոսով ավելացնել առևտուրը ԵՄ երկրների և կղզի-պետությունների միջև, իսկ ԵՄ ներդրումները Նոր Զելանդիայում կավելանան 80 տոկոսով։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր լավագույն մտքերն ու տաղանդները համախմբելուն, որպեսզի կարողանանք միասին աշխատել հաջորդ սերնդի բարենպաստ տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, թվային նախագծերի, առողջապահության ուղղությամբ»,- ասել է ֆոն դեր Լեյենը:

Իր հերթին, Նոր Զելանդիայի վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը «մեծ օգուտներ է բերում երկու գործընկերներին» և արտացոլում է պետության և Եվրամիության համատեղ արժեքները։

ԵՄ-ի և Նոր Զելանդիայի միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը պարտավորեցնում է նաև լուծել կլիմայի հարցերը։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ սա կարելի է անվանել առաջին նման փաստաթուղթը։

«Առաջին անգամ մենք առևտրային գործարքում ներառել ենք Փարիզի կլիմայի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»,- բացատրել է նա:

Խոսքը 2015 թվականին աշխարհի 196 երկրների կողմից ընդունված բանաձևի մասին է, որով նպատակ է դրվել կանխել 21-րդ դարում մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացումը ավելի քան 1,5 աստիճանով՝ նախաարդյունաբերական մակարդակների համեմատ։

Տաթև Ֆռանգյան