Էրդողանը կրկին արգելափակում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

Լուրեր

16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ազգային պաշտպանության համալսարանի շրջանավարտ 249 սպաներին ուղղված ելույթում անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության թեմային, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, որ Անկարայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում դրական է, քանի որ Անկարան միշտ աջակցել է դաշինքի ընդլայնմանը։ Էրդողանը, միաժամանակ, ասել է, որ Թուրքիան Շվեդիայից ակնկալում է «ահաբեկչության դեմ պայքարի հարցում ստանձնած պարտավորությունների կատարում»՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ստորագրված եռակողմ հուշագրին համապատասխան։

«Ինչպե՞ս կարելի է վստահել մի երկրի (Շվեդիային), որի փողոցներում ազատ թափառում և գործում են ահաբեկիչները։ Ինչպիսի՞ ներդրում կարող է ունենալ դաշինքում մի պետություն, որը չի հեռանում ահաբեկչական կազմակերպություններից»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ հաջորդ երկուշաբթի, հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, Էրդողանը հանդիպելու է Շվեդիայի վարչապետին՝ դաշինքին անդամության բանակցությունների հարցով։

Էմմա Չոբանյան