Արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար և վարչության պետեր են ձերբակալվել. ԱԱԾ
Արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար և վարչության պետեր են ձերբակալվել ԱԱԾ-ի կողմից իրականացրած գործողությունների արդյունքում:
Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:
Չնշելով ձերբակալվածների անունները՝ Սամսոն Գալստյանը միայն հավելեց, որ այդ գործերով ընթանում է նախաքննություն: