Էրդողանն ու Շվեդիայի վարչապետը կհանդիպեն՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ վճռական բանակցությունների

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կհանդիպի Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին՝ նախքան Վիլնյուսում հուլիսի 11-12-ը նախանշված դաշինքի գագաթնաժողովը, որպեսզի վերջին ջանքերը գործադրեն՝ հաղթահարելու Անկարայի առարկությունները ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցելու հարցում։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո, փոխանցում է Al Monitor-ը։

«Գագաթնաժողովում հնարավոր է դրական որոշում ունենալ»,- ասել է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարների հանդիպումից հետո։

Նա լավատեսորեն ասել է, որ կողմերը վերահաստատել են, որ Շվեդիայի անդամակցությունը «հասանելի է», և Թուրքիայի կողմից բարենպաստ որոշման հույս են հայտնել:

«Այն, ինչ հնարավոր է, և ինչին մենք փորձում ենք հասնել, դա գագաթնաժողովում դրական որոշում ստանալն է, որտեղ Թուրքիան հստակ ցույց կտա, որ պատրաստ է վավերացնել Շվեդիայի հայտը»,- ասել է Ստոլտենբերգը։

Էրդողանն ու Քրիստերսոնը հանդիպելու են Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ։ Սցենարը շատ նման է անցյալ տարվա Մադրիդի գագաթնաժողովին, որտեղ Էրդողանը 11-րդ բանակցություններից համաձայնել էր սկսել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը մի շարք պայմանների դիմաց։

Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի հայտը, իսկ Շվեդիայի պարագայում չի շտապում դա անել։

Ստոլտենբերգը նաև նշել է, որ նախօրեի հանդիպմանը, որին ներկա էին երկու երկրների հետախուզության ղեկավարները, կարողացել են շատ կոնկրետ հարցեր քննարկել։ Նա ընդգծել է, որ Շվեդիայի անդամակցությունից հետո Թուրքիայի և Շվեդիայի միջև հակաահաբեկչական համագործակցությունը կշարունակվի ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի համատեքստում։

Էմմա Չոբանյան