Փաշինյանը պատասխանել է Ալիևին․ ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, միջանցքի հարցով պայմանավորվածություն՝ նույնպես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի․ հակադարձելով Ադրբեջանի նախագահի երեկ հնչեցրած հերթական մեղադրանքներին՝ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իլհամ Ալիևը երեկ Բաքվում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը հերթական անգամ պահանջել էր, որ Հայաստանի զինված ուժերն ամբողջությամբ լքեն «Ադրբեջանի ղարաբաղյան շրջանը»։ Նիկոլ Փաշինյանն այս մեղադրանքները որակեց անհիմն։

Փաշինյանի գնահատմամբ՝ այդ քաղաքականության սողացող իրագործումը տեսանելի է Լեռնային Ղարաբաղում, որի մաս է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, որոնք գնահատական են տալիս Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին: Որպես օրինակ՝ Փաշինյանը նշեց Ֆրանսիայի դեմ հակաքարոզչությունը, ապա ընդգծեց, որ, այդուհանդերձ, հայկական կողմը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան:

Ադրբեջանի նախագահը, բացի այն, որ մեղադրել է Հայաստանին Արցախում զինվորականներ ունենալու համար, նաև հերթական անգամ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»։ Ալիևն ասել է, թե Հայաստանը խոչնդոտում է այդ միջանցքի բացմանը, որը, ըստ նրա, նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորություններից մեկն է։ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ հակադարձեց, որ այդ փաստաթղթով Հայաստանը որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանը բազմիցս հայտարարել և հայտարարում է, որ պատրաստ է դրան:

Փաշինյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը դա չի անում, որովհետև չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից: ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև ականապատման հարցերով Ադրբեջանից հնչած մեղադրանքներին՝ հիշեցնելով նաև դրան վերաբերող Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և կրկին պնդեց՝ Ադրբեջանին փոխանցել են վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների, ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման աշխատանքներ:

Իսկ Ադրբեջանը, սրան ի պատասխան, ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն: Այդուհանդերձ, խաղաղության օրակարգի իրացումը, Փաշինյանի համոզմամբ, այլընտրանք չունի։ Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի:

Ելույթի սկզբում Փաշինյանը խոսեց նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամից՝ շեշտելով, որ հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Լեռնային Ղարաբաղը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից։ Ըստ Փաշինյանի՝ մատակարարումներ անելու հնարավորություն չունեն նույնիսկ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները։ Այն, որ Արցախում իրավիճակն օրերցօր սրվում է, այսօր հայտարարեց նաև Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Պետնախարարի տվյալներով՝ Արցախը հունիսի 15-ից հետո ամբողջությամբ ապրում է իր ներքին ռեսուրսներով, որոնք օր օրի կրճատվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան