Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է. «Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր շունչ կհաղորդի մեր հարաբերություններին և նոր գաղափարների իրականացման հնարավորություն կտա»:

Դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Ինձ համար շատ կարևոր է որպես դեսպան հանդես գալ հատկապես Հայաստանում: Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության լայն հնարավորություններ կան: Շատ մեծ շահագրգռվածություն և հետաքրքրություն կա տնտեսական և առևտրի ոլորտներում: Մեծ հետաքրքրությամբ էմիրաթական կողմը ցանկանում է ավելի զարգացնել առևտրին վերաբերող գործակցությունը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Միացյալ էմիրությունների սերտ փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության տպավորիչ արդյունքներին և դրանց շարունակական խթանմանը:

Առանձնահատուկ ընդգծվել է բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում առկա սերտ հարաբերությունների և փոխգործակցության հետագա խորացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության դեմ իրականացվող հակահայկական քաղաքականության վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև ներկայումս առկա ակտիվ փոխայցելությունները, քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու վերջինիս հետագա զարգացմանն ուղղված ջանքերը:

Հանդիպմանը դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը նախագահ Վահագն Խաչատուրյանին է փոխանցել Միացյալ էմիրություններում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 2023 թվականի համաժողովին (COP28) մասնակցելու հրավերը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել աշխատանքային շփումները: