Նիդերլանդների դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելք է սահմանվելու

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Նիդերլանդների դպրոցներում արգելվելու է բջջային հեռախոսների օգտագործումը, հայտնում է Euronews-ը։

Երկրի Կրթության նախարարությունը պարզաբանել է, որ դա երեխաներին կօգնի չշեղվել դասերից։ Նշվում է, որ առայժմ խոսքը Կառավարության և ուսումնական հաստատությունների միջև համաձայնության մասին է, որոնք աջակցել են նախաձեռնությանն ու համաձայնել սահմանափակումներին։

«Մենք օրենսդրական արգելք չենք դնում։ Մենք պատրաստվում ենք ուշադրությամբ ուսումնասիրել՝ ինչպես է աշխատելու այդ պահանջը։ Իհարկե, միշտ կարելի է գնալ իրավական սահմանափակումների ճանապարհով։ Կարծում եմ՝ մենք կարող ենք պայմանավորվել»,- ասել է կրթության նախարար Ռոբերտ Դեյկգրաֆը։

Շատ դպրոցականների մոտ այս գաղափարը շփոթմունք է առաջացրել։ Նրանք ասում են, որ հեռախոսներն իսկապես անհրաժեշտ են իրենց։

Նիդերլանդների դպրոցներում բջջային հեռախոսների, պլանշետների և խելացի ժամացույցների արգելքն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից։ Նշվում է, որ կոնկրետ սահմանափակումները համաձայնեցվելու են ուսուցիչների, երեխաների և նրանց ծնողների հետ։

Էմմա Չոբանյան