Meta-ն նոր ծառայություն է գործարկում՝ Threads-ը, որը պետք է դառնա Twitter-ի մրցակիցը

Լուրեր

11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
Բոլորը

Meta-ն Instagram-ի վրա հիմնված նոր ծառայություն է գործարկում, որը ֆունկցիոնալությամբ շատ նման է Twitter-ին և պետք է լինի նրա մրցակիցը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Շփման համար ստեղծված տեքստային հավելվածը», որը կոչվում է Threads, արդեն հասանելի է նախնական պատվերի համար App Store-ում, սակայն այն հնարավոր կլինի ներբեռնել հինգշաբթի օրվանից ոչ շուտ:

Ծառայության նկարագրության մեջ նշվում է, որ Threads-ը հարթակ է, որտեղ «մարդիկ հավաքվում են միասին ամեն բան քննարկելու համար՝ սկսած նրանից, թե ինչ է իրենց այսօր անհանգստացնում, մինչև այն, թե վաղը ինչը կլինի թրենդային»։

Հրապարակված սքրինշոթերից կարելի է եզրակացնել, որ Threads-ի օգտատերերը կկարողանան կարճ տեքստային հաղորդագրություններ տեղադրել, որոնք, ինչպես Twitter-ում, կարելի է հավանել, մեկնաբանել կամ կիսվել:

Նկատենք, որ Twitter-ն օգտատերերի զգալի արտահոսք է ապրում միլիարդատեր Իլոն Մասկի կողմից ընկերությունը գնելուց հետո, որն աշխատանքից ազատել է աշխատուժի գրեթե կեսին և սկսել կրճատել անվճար օգտահաշիվների սեփականատերերի իրավունքները՝ փորձելով ստիպել նրանց գրանցվել Twitter Blue-ի վճարովի տարբերակում:

Վերջին նման քայլն իրականացվել է շաբաթ՝ սահմանափակել թվիթերի քանակը, որոնք հասանելի են անվճար օգտահաշիվներից դիտելու համար: Հայտնի TweetDeck վահանակը դեռ հասանելի է Twitter-ի բոլոր օգտատերերին, սակայն Մասկն արդեն խոստացել է, որ այն կդառնա վճարովի 30 օրից։

Դատելով նոր Threads հավելվածի հրապարակված սքրինշոթներից՝ ծառայությունը կլինի անվճար և առանց դիտման համար հասանելի հաղորդագրությունների քանակի սահմանափակումների։

Տաթև Ֆռանգյան