Չորրորդ անգամ Գորիսում անցկացվեց «Թթի փառատոնը»

Լուրեր

12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
Բոլորը

«Թթի փառատոնն» իր շուրջ էր համախմբել Սյունիքի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների: Վերջիններս խմիչքների, Սյունյաց աշխարհի ուտեստների, հետաքրքիր ձեռագործ աշխատանքների և այլ գործերի ցուցադրությամբ գրավեցին ոչ միայն հայ, այլև օտարազգի զբոսաշրջիկների ուշադրությունը: Փառատոնն անցկացվեց հուլիսի 7-ին հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում:

«Փառատոնն այս տարի համընկավ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելու հետ, և մենք շատ ենք ցանկանում զբոսաշրջիկներին ցույց տալ, թե թթից ինչ է հնարավոր ստանալ` չիր, դոշաբ, օղի: Ցանկանում ենք փառատոնի միջոցով նպաստել Գորիսի աշխուժացմանը, ակտիվացմանն ու զարգացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց միջոցառման հաղորդավար Գրիգը:

Զբոսաշրջիկներից մեկն ասաց, որ տարբեր երկրներում մասնակցել է մի շարք ուշագրավ փառատոների, սակայն այն ջերմությունն ու միասնականությունը, որը կա թթի փառատոնում, ոչ մի տեղ չի տեսել:

 
Փառատոնին կազմակերպվեց ինտերակտիվ պարային շոու, անցկացվեց թութ թափ տալու մրցույթ, և հաղթողները մրցանակների արժանացան: Փառատոնին ներկաները հնարավորություն ունեցան վայելել թթի օղու, դոշաբի, Սյունյաց աշխարհին հատուկ ուտեստները: Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան տեղի տաղանդաշատ պարային համույթները, երգչախմբերն ու թատերախմբերը: Հայրենասիրական երգերի կատարումներով ներկաներին բավականություն պատճառեց Երևանից հրավիրված երգիչ Դավիթ Հակոբյանը:

Միջոցառումն անցկացվեց «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում: «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկտեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։