ՆԱՏՕ-ի դաշնակիցները ևս մեկ տարով երկարաձգում են Ստոլտենբերգի պաշտոնավարումը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի դաշնակիցները որոշել են երկարաձգել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարումը ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։ Որոշումը կհաստատվի ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կայանալիք գագաթնաժողովում:

ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «դաշնակիցները շնորհակալություն են հայտնել գլխավոր քարտուղարին նրա առաջնորդության և նվիրվածության համար, որը կարևոր դեր է ունեցել աննախադեպ անվտանգության մարտահրավերների պայմաններում անդրատլանտյան միասնության պահպանման համար»։

«Ինձ համար պատիվ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների որոշումը՝ երկարաձգելու իմ լիազորությունները գլխավոր քարտուղարի պաշտոնում: Տրանսատլանտյան կապը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև ապահովում է մեր ազատությունն ու անվտանգությունը մոտ 75 տարի, և ավելի վտանգավոր աշխարհում մեր մեծ դաշինքը շատ ավելի կարևոր է, քան երբևէ»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

Հավելենք, որ Ստոլտենբերգի պաշտոնավարման երկրորդ ժամկետը պետք է ավարտվեր 2022 թվականի սեպտեմբերին, սակայն մեկ տարով երկարաձգվել էր Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի պատճառով։

Էմմա Չոբանյան