Թուրքիան և Եգիպտոսը մեկ տասնամյակ անց վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները՝ դեսպանների նշանակելով

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Եգիպտոսն ու Թուրքիան մեկ տասնամյակ անց դեսպանների են նշանակել՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել են երկու երկրների ԱԳՆ-ները, գրում է Reuters-ը, որին վկայակոչում է Al Arabiya-ն։

Երկրների ԱԳ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների միջև խորհրդակցությունները սկսվել էին 2021 թվականին, երբ Թուրքիան ձգտում էր կարգավորել հարաբերությունները Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ:

Անկարայի և Կահիրեի միջև հարաբերությունների կարգավորումն արագացավ այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեցին Դոհայում 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։

Երկու երկրների նախագահները մայիսին պայմանավորվել էին դեսպանների նշանակել։

Ամր Էլհամամին դառնալու է Անկարայում Եգիպտոսի դեսպանը, Թուրքիան էլ Սալիհ Մութլու Սենի թեկնածությունն է առաջադրել Կահիրեում դեսպանի պաշտոնի համար։

Երկու երկրները դեսպաններ չունեն 2013 թվականից, երբ Եգիպտոսը վտարել էր Թուրքիայի դեսպանին և մեղադրել Անկարային այն կազմակերպություններին աջակցելու մեջ, որոնք ձգտում են խարխլել երկիրը:

Էմմա Չոբանյան