Պուտինը, Մոդին և Սի Ցզինպինը կքննարկեն ՇՀԿ-ին Իրանի և Բելառուսի անդամակցության հարցը

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) առաջնորդներն այսօր առցանց գագաթնաժողով կանցկացնեն, որը կհյուրընկալի Հնդկաստանը՝ ընդլայնելու եվրասիական խմբի ազդեցությունը՝ օգտագործելով Իրանի ընդգրկումը և բացելով Բելառուսի անդամակցության ճանապարհը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցեն վիրտուալ գագաթնաժողովին, որը կլինի Պուտինի առաջին ելույթը միջազգային միջոցառմանը «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ապստամբությունից հետո:

Կազմակերպության անդամները ծրագրում են Իրանին ընդունել որպես կազմակերպության անդամ։ Մինչդեռ Բելառուսը պարտավորությունների հուշագիր կստորագրի, որը հետագայում կհանգեցնի Մինսկի անդամակցությանը։

Գագաթնաժողովը տեղի է ունենում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ ԱՄՆ պետական այցից երկու շաբաթ անց, որից հետո երկու երկրների ղեկավարները պետությունների հարաբերությունները գնահատել էին որպես «ամենամոտ գործընկերներ»։

Հավելենք, որ Հնդկաստանն այս տարի նախագահում է ՇՀԿ-ում, ինչպես նաև G20-ում:

Տաթև Ֆռանգյան