Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հետ չի կանգնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով իր պահանջներից

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուժեղացրել է Շվեդիայի դեմ հռետորաբանությունը՝ մինչ օրեր են մնացել Անկարայի, ՆԱՏՕ-ի և Ստոկհոլմի պաշտոնյաների հանդիպմանը՝ կապված դաշինքին միանալու՝ սկանդինավյան երկրի հայտի հետ, գրում է Nordic Monitor-ը։

Մասնավորապես, նախօրեին կառավարության նիստից հետո ունեցած ելույթում Էրդողանն ասել է, որ Անկարան հետ չի կանգնի վավերացման իր պայմաններից։

«Որքան շուտ մեր գործընկերներն ընդունեն այս փաստը, այնքան ավելի առողջ կլինի գործընթացը։ Այստեղից մենք նրանց խորհուրդ ենք տալիս խստորեն գործել և ավելի լավ կատարել իրենց տնային աշխատանքը»,- ասել է Էրդողանը։

Անդրադառնալով իր որդու՝ Բիլալ Էրդողանի հետ կապված շվեդ-ամերիկյան համատեղ հետաքննության մասին լուրերին՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ իր երկիրը չի ենթարկվի «քողարկված սպառնալիքների քաղաքականությանը»՝ չնշելով երկրների անուններ։

«Մենք հստակ տեսնում ենք կեղտոտ խաղերի նպատակը, որոնք խաղում են լրատվամիջոցների միջոցով։ Ամբողջ աշխարհը գիտի և թող իմանա, որ մենք չենք տրվում սպառնալիքներին, սադրանքներին կամ քողարկված սպառնալիքների միջոցով խորամանկությանը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Շվեդիայի հակակոռուպցիոն իշխանությունները հետաքննում են բողոքը, ըստ որի՝ ամերիկյան ընկերության շվեդական դուստր ձեռնարկությունը խոստացել է տասնյակ միլիոնավոր դոլարների «ատկատներ» վճարել, եթե Թուրքիայի նախագահի որդին օգնի գերիշխող դիրք զբաղեցնել երկրում:

Էմմա Չոբանյան