Մեզ համար ընդունելի չէ ԼՂ հակամարտության հարցի տարածքային ամբողջականության իմպերատիվը NATO-ի մոտեցումներում. Արմեն Աշոտյան

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է NATO գագաթնաժողովներում Հայաստանի մասնակցության հարցին:

«Մասնագիտական և քաղաքական շրջանակները քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապատրաստվող այցը Բրյուսել, NATO-ի գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:

Հայաստան-NATO փոխգարոծակցությունը ունի երկար և հաջողված պատմություն: Այն երբեք չի իրականացվել Ռուսաստանի Դաշնության հանդեպ և ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ունեցած դաշնակցային պարտավորությունների հաշվին: Սակայն հիշենք, որ NATO-ն ոչ միայն հավաքական Արևմուտքն է, ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլև Թուրքիան, որը տարբեր խողովակներով մշտապես խոչընդոտել է Հայաստանի վերաբերող խնդիրների քննարկմանն ու լուծմանը:

Ասածս վերաբերում է նաև NATO գագաթնաժողովներում Հայաստանի մասնակցության հարցին: Մշտապես ստանալով մասնակլցության հրավեր, մենք հազվադեպ ենք այն ընդունել, հաշվի առնելով Գագաթնաժողովների ավարտին ընդունովղ հռչակագրերում տարաշածրջանայաին կոնֆլիկտների նկատմամբ այդ կառույցի որդեգրված մոտեցումը, որը չի տարբերակում սառեցված հակամարտությունները և , որպես կանոն, գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը: Ակնհայտ է, որ ԼՂ հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտությւոններից, և մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը և տարածքային ամբողջականության իմպերատիվը NATO-ի մոտեցումներում:

Դիտարկելով այս ամենը, կարծում եմ, որ պետք է տարբերակել գալիք Գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը և Բրյուսել այցելելու և ԵՄ-ի հետ իշխանափոխությունից հետո հարաբերությունները քննարկելու կարևորությունը:

Եթե NATO-ի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն շատ կտրուկ ձևակերպումներ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ապա կառաջարկեմ չմասնակցել գագաթնաժողովին, իսկ ԵՄ-ի հետ նոր կառավարության անմիջական շփումը կազմակերպել մեկ այլ ժամանակահատվածում և առիթով, չհամադրելով NATO-ի միջոցառումը և Հայաստան-ԵՄ օրակարգը»,- գրել է նա: