Զելենսկին կոչ է արել Բայդենին Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել Ուկրաինային անհապաղ պաշտոնապես հրավիրել ՆԱՏՕ, նույնիսկ եթե փաստացի մուտքը տեղի չունենա մինչև պատերազմի ավարտը։

«Նա կողմ է, որ մենք ապագայում լինենք ՆԱՏՕ-ում: Հենց հիմա [դաշինքի պաշտոնական հրավեր է անհրաժեշտ], դա շատ կարևոր է», –  CNN-ը հատված է հրապարակել Զելենսկու հարցազրույցից, որի ամբողջական տարբերակը կցուցադրվի չորեքշաբթի երեկոյան։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հենց ԱՄՆ առաջնորդն է, որ կարող է և պետք է նման որոշում կայացնի, չնայած դաշինքի ցանկացած երկիր ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում վետոյի իրավունք ունի:

Զելենսկին ասել է, որ հասկանում է, որ իրականում Ուկրաինան չի կարողանա միանալ դաշինքին, քանի դեռ պատերազմը շարունակվում է, բայց հրավերը «շատ կարևոր ազդակ» կլինի։

Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ դաշինքի երկրները կքննարկեն, թե ինչպես կարող են ապագայում երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը։ Ուկրաինան, դատելով առաջատար քաղաքական գործիչների հայտարարություններից, դեռ պաշտոնական հրավեր չի ստանա։