Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի հետ

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

Պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 6-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները հյուրընկալվել են Թբիլիսիի քաղաքային խորհրդում՝ Սակրեբուլոյում։ ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քարտուղար Թեհմինա Վարդանյանը, Քաղաքաշինության և հողօգտագրծման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան, անդամներ Անահիտ Բախշյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Անի Խաչատրյանը Հարություն Բաբայանը և Նելլի Ղարդյանը հանդիպել են Սակրեբուլոյի նախագահ Գեորգի Տկեմելեձեի, նախագահի տեղակալ Մարիկա Դարչիայի, «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Բեկա Դավիտուլիանիի, Քաղաքային պլանավորման հանձնաժողովի նախագահ Ռևազ Սոխաձեի, խորհրդի անդամներ Լևան Ժորժոլիանիի և Դավիթ Ուտմելիձեի հետ։

 Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ  քննարկվել են Թբիլիսիի կառավարման ձևի առանձնահատկությունները, խորհրդի հանձնաժողովների գործունեության սկզբունքները, առողջապահական, կրթական և տուրիստական հիմնախնդիրները։ ԵԼՔ խմբակցության անդամներին ներկայացվել է Թբիլիսիում գույքահարկի և աղբի վճարների հավաքագրման մեխանիզմները։ Հատուկ ուշադրության են արժանացել հողօգտագործման, քաղաքաշինական և բնապահպանական հարցերը։ Սակրեբուլոյի նախագահ Գեորգի Տկեմելեձեն խոսել է նաև զարգացող Թբիլիսիի մարտահրավերների մասին։ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խմբակցության անունից շնորհակալություն է հայտնել Սակրեբուլոյի ներկայացուցիչներին ընդունելության համար և նշել. «Ես հույս ունեմ, որ այս հանդիպումը կդառնա երկկողմանի արդյունավետ համագործակցության սկիզբ և քաղաքային կառավարման փորձի փոխանակման հարթակ։ Ժամանակակից Թբիլիսիի նորարարությունները կարող են լավագույնս կիրառվել նաև Երևանում»։

Ակտիվ և տեղեկատվությամբ հագեցած քննարկումներից հետո ԵԼՔ խմբակցության անդամները Սակրեբուլոյի նախագահի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց են կատարել Սակրեբուլոյում։