ՌԴ-ն կարո՛ղ է հեռանալ ՀՀ-ից․ վտանգ կա՝ ռուսներն իրենց դուրս գալը վաճառեն Թուրքիային և Ադրբեջանին՝ ի հաշիվ մեզ․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի ՌԴ-ն կարողանա հայտարարել դրանց ամբողջական գրավման մասին․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ

-Մոսկվայի դեմ ապստամբությունից հետո ՌԴ նախագահն ուժայինների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ «Վագներ»-ի սպասարկումը 2022թ․ մայիսից մինչև 2023թ․ մայիսը Ռուսաստանի պետբյուջեին արժեցել է 86, 3 մլրդ ռուբլի, 110 մլրդ ռուբլի պետությունը հատկացրել է վարձկանների ապահովագրական վճարների համար։ «Вести недели» հաղորդաշարի եթերում Եվգենի Կիսելյովը հայտարարեց, որ «Վագներ» ռազմական ընկերությունը ՌԴ իշխանությունից ստացել է 858 միլիարդ ռուբլի։ Ստացվում է, որ Ռուսաստանը ֆինանսավորել է ռազմական գործողություններ վարող և, ըստ Արևմուտքի, տեռորիստական կազմակերպության, որը ներգրավված է աշխարհի տարբեր երկրների կոնֆլիկտներում։

-Կարծում եմ՝ դա նորություն չպետք է լիներ որևէ մեկի համար, որովհետև ժամանակակից պատերազմներում, այո՛, մասնավոր ընկերությունների մասնակցությունը շատ լուրջ դերակատարում է ունենում, և քանի որ նրանք պետության պատվերն են կատրում, պետությունը նրանց ֆինանսավորում է այնպես, ինչպես Ուկրաինայում կա Մոցարտ անունով ռազմական կազմակերպություն։ Այդպիսի կազմակերպություններ կան նաև աշխարհի այլ երկրներում։ Հասկանալի է նաև, թե դա ինչու են թաքցրել, որովհետև թաքցելով դա՝ պետությունը խուսափում էր այն պատասխանատվությունից, որը կարող էր իր վրա կրել՝ հաշվի առնելով անմարդկային վերաբերմունքը, դաժանություններն ու ռազմական հանցագործությունները։ Կարծում եմ՝ դա նոր բան չէր, նոր բանն այն էր, որ այդ մասին պաշտոնապես են խոստովանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան