Զորակոչիկը կրկնակի փորձաքննության կենթարկվի

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

ՀՀ Զինվորական դատախազությունը բավարարել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու մասին զորակոչիկի միջնորդությունը՝ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը որակելով «խիստ սուբյեկտիվ»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զորակոչիկներին տրամադրվող իրավական աջակցության շրջանակում առողջական խնդիրների առկայությամբ զինծառայությանը պիտանի ճանաչելու ևս երկու նման դեպքով ՀՀ Զինվորական դատախազություն էր դիմել ամիսներ առաջ, և վերջինիս որոշմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել նաև զորակոչիկներ Տ. Մ.-ի և Ա. Բ.-ի գործերով: Զորակոչիկ Ս. Լ.-ը, ունենալով առողջական խնդիրներ, 2016 թ. ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել: Որոշման հետ համաձայն չլինելով՝ հրաժարվել է զինծառայության մեկնելուց, և զինծառայությունից խուսափելու հիմքով 2016 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի շրջանակում նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, սակայն դատաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Ս. Լ.-ի ունեցած առողջական խնդիրների, դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի միջև հակասությունների առկայության, բժշկի կողմից տրված ախտորոշումների ոչ օբյեկտիվ լինելու և դրանց հետևանքների վերաբերյալ առաջադրված հարցերը ամբողջությամբ չեն պարզաբանվել:

Հանձնաժողովը եզրակացրել է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի և բժշկական հաստատությունների կողմից տրված ախտորոշումների միջև էական կարևորություն ունեցող հակասություններ, տարբերություններ չկան այն դեպքում, երբ զորակոչիկի ունեցած առողջական խնդիրների մի մասն ընդհանրապես չէր արձանագրվել ԿԲՀ եզրակացությամբ: