«Վագները» հայտարարել է վարձկանների հավաքագրումը դադարեցնելու մասին

Լուրեր

25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
Բոլորը

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման տելեգրամյան ալիքներում հաղորդագրություն է հայտնվել, որում ասվում է, որ մեկ ամսով դադարեցվում է վարձկանների հավաքագրումը, գրում է Meduza-ն։

Նման գրառում է հայտնվել «ЧВК Вагнер|Объявления о работе» ալիքում, որը վերահրապարակել է «ЧВК Вагнер|Сводки» ալիքը։

Գրառման մեջ ասվում է, որ ուկրաինական պատերազմին «Վագների» ժամանակավոր չմասնակցելու և Բելառուս տեղափոխվելու պատճառով ընկերությունը մեկ ամսով դադարեցնում է վարձկանների հավաքագրման տարածաշրջանային կենտրոնների աշխատանքը։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել, հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ըստ պայմանավորվածության՝ «Վագներն» ու Պրիգոժինը տեղափոխվում են Բելառուս։ Պրիգոժինի՝ Բելառուսի տարածքում լինելու փաստը հաստատել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Վագները» շարունակում է վարձկանների հավաքագրումը ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։

Էմմա Չոբանյան