Յուրաքանչյուր երևույթի կարևորագույն կողմը մշակութայինն է. վարչապետը ներկա է գտնվել Creative Armenia-ի մեկ ամյակին նվիրված միջոցառմանը

Լուրեր

13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Creative Armenia մշակութային հիմնադրամի մեկամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, հիմնադրամի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը, Creative Armenia-ի հիմնադիր խորհրդատվական խորհրդի անդամ, հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, հասարակական, մշակութային գործիչներ: 
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ իրականում յուրաքանչյուր երևույթի կարևորագույն կողմը մշակութայինն է: 

«Քաղաքական այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, իրականում մշակութային մի մեծ հակամարտության հանգուցալուծում էին և ըստ էության քաղաքական ասպարեզում մրցակցության ելան բռնության մշակույթն՝ ընդդեմ սիրո մշակույթի: Սիրո մշակույթը հաղթեց: Սա շատ գլոբալ փոփոխություն է Հայաստանի կյանքում, որովհետև ցավոք, մինչև վերջերս սիրո մշակույթն ընդունված էր համարել թուլության մշակույթ, իսկ բռնության մշակույթը՝ ուժեղության մշակույթ: Մենք ապացուցեցինք հակառակը և սա ամենակարևոր փոփոխությունն է, որ տեղի է ունեցել Հայաստանում: Այսօր էլ այդ փոփոխությունը շարունակվում է և հույս ունենք, որ այն դեռ երկար ու հետևողականորեն կարմատավորվի մեր քաղաքական ու հանրային կյանքում: Այս փոփոխությունները հնարավոր դարձան, երբ հնարավոր դարձավ երկու քաղաքացու հարաբերությունների փոփոխությունը՝ հակամարտության մշակույթը փոխարինվեց համագործակցության մշակույթով: Այս փոփոխությունները չափազանց կարևոր են և սրանք իսկապես արմատական նշանակություն ունեն: Սրանք ուղղակի իշխանական փոփոխություններ չեն, այլ մտքի փոփոխություններ են և դա էլ իր հետ բերելու է բազմաթիվ փոփոխությունների: Ես ուրախ եմ, որ այսօր ՀՀ-ում շատերը և բոլորը հասկանում են, որ սիրո մշակույթը բավարար չափով ուժեղ է՝ ինչպես հայրենիքի, այնպես էլ ժողովրդի, քաղաքացու և նրա իրավունքները պաշտպանելու համար և բռնության մշակույթն անշրջելիորեն պարտվել է: Վերադարձ բռնության մշակույթին այլևս չի լինելու: ՀՀ ժողովուրդն արդեն ազատագրվել է և սրանք ինստիտուցիոնալ ազատգրումներ են ու ամենակարևորն այն է, որ այս ազատագրումը պետք է վերածվի ու դառնա յուրաքանչյուրի անհատական, ստեղծագործական, մշակութային ազատություն: Սա էլ իր հերթին բերում է սեփական դերի վերագնահատման, թե ինչպիսին է իշխանության հարաբերությունը քաղաքացու նկատմամբ, ինչպիսին է քաղաքացու և իշխանության հարաբերությունը: Մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները պետք է իրենց հետ բերեն նորանոր արդյունքներ և ես համոզված եմ, որ այդ արդյունքները կան ու կլինեն: Վստահ եմ, որ ամեն օր ու ամեն շաբաթ կտեսնենք սիրո նորանոր հաղթանակներ Հայաստանի Հանրապետությունում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը: 
Creative Armenia հիմնադրամի նպատակն է՝ բացահայտել Հայաստանի տաղանդավոր արվեստագետներին և նպաստել մշակութային զարթոնքին: