ԵՄ-ն կարող է SWIFT-ին միացնել Ռոսսելխոզբանկի դուստր կառույցը, որպեսզի ՌԴ-ն երկարաձգի հացահատիկային գործարքը. FT

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Եվրամիությունը դիտարկում է պատժամիջոցների տակ գտնվող Ռոսսելխոզբանկին թույլ տալ ստեղծել դուստր կազմակերպություն՝ SWIFT համաշխարհային ֆինանսական համակարգ մուտք գործելու հնարավորությամբ։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սա հնարավորություն կտա ռուսական բանկի ֆինանսական դուստր կառույցին մշակել հացահատիկի արտահանման հետ կապված վճարումները։ Լրատվամիջոցը նշում է, որ այն ուղղված է պաշտպանելու Սևծովյան հացահատիկային գործարքը, որի երկարաձգումը վտանգի տակ է։

Այս պլանն առաջարկվել է Մոսկվայի կողմից ՄԱԿ-ի միջնորդությամբ բանակցություններում և մի քանի օր առաջ ԵՄ գագաթնաժողովում քննարկման առարկա է դարձել՝ որպես պոտենցիալ միջոց՝ Մոսկվային համոզելու երկարաձգել «հացահատիկային գործարքը»։

Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ այս գաղափարի կողմնակիցներն այն ընդունել են որպես «ավել պակաս վատ տարբերակ» Կրեմլի կողմից հացահատիկային գործարքին աջակցություն ապահովելու համար։

Հավելենք, որ Սևծովյան հացահատիկային գործարքը կնքել են ՌԴ-ն, Ուկրաինան, ՄԱԿ-ն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսին Ստամբուլում, որը ենթադրում է  նավահանգիստներից հացահատիկի արտահանում։ Այդ ժամանակից ի վեր գործարքը մի քանի անգամ երկարաձգվել է, վերջինը՝ մինչև հուլիսի կեսերը։

Էմմա Չոբանյան